Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...