Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար. Արայիկ Հարությունյանը՝ Արշավիր Ղարամյանին
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետական և ռազմական գործիչ, «Արցախի հերոս» և մեր հայրենիքի նվիրյալ Արշավիր Ղարամյանին ճանաչում եմ դեռևս պատերազմի տարիներից: Անգնահատելի է նրա ավանդն արցախյան պատերազմում ունեցած հաղթանակների և մեր պետականաշինության գործընթացում:
Համոզված եմ՝ նա իր գիտելիքներով և ռազմական փորձով դեռ երկար տարիներ կշարունակի օգտակար լինել մեր հայրենիքի անվտանգության համակարգի կատարելագործմանը:
Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյան սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք. Արսեն Թորոսյանի գրառումը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ «...