ԱԱԾ-ն՝ ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին
Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2 հազար 7 հարյուր տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։
Ըստ կայքի՝ ինքնաթիռը Հայաստանից պետք է հասներ Աֆղանստան։
Հաշվի առնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխկապակցվածությունը (ձևակերպումը լրագրողինն է- հեղ.) ՌԴ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը, «Ա1+»-ը ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ հարցում էր ուղարկել ԱԱԾ։
«. այս դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն որքանո՞վ է տեղեկացված,
. ի՞նչ տեղեկություններ եք կարող հրապարակել,
. արդյո՞ք պարզ է շրջանակը ենթադրյալ մաքսանենգների, արդյո՞ք ապօրինություններ կան, թե՞ ոչ,
. քրեական գործ հարուցվա՞ծ է, պաշտոնյաներ կա՞ն, որոնց անունները շրջանառվում են այս դեպքի հետ կապված, և եթե կան, ապա ովքե՞ր են», - սրանք էին մեր ուղարկած հարցերը։
ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ. Համբարձումյանը մեր ուղարկած հարցմանը պատասխանել է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ ծխախոտի տվյալ խմբաքանակը ՀՀ-ից արտահանվել է սահմանված կարգով։
«Մաքսային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել», - նշված է ԱԱԾ պաշտոնյայի պատասխանի մեջ։

Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...