Փոփոխություն՝ դիմակները կրելու որոշման մեջ. քաղաքացին պետք է իր մոտ դիմակ ունենա, բայց բաց տարածքներում կրելը պարտադիր չէ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ից դիմակներ կրելը պետք է պարտադիր լիներ հասարակական տրանսպորտում և մետրոյում, իսկ արդեն մայիսի 25-ից՝ բոլոր հանրային վայրերում՝ բաց և փակ։ Սակայն դիմակներ կրելու կարգում փոփոխություններ են եղել եւ արդեն բաց տարածքներում պարտադիր է ոչ թե դիմակներ կրելը, այլ պարզապես դրանց առկայությունը։
Araratnews.am-ը խոսել է փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ դիմակները կրելու որոշման մեջ փոփոխություն է եղել:
Մայիսի 18-ից բոլոր տարածքներում, նաև տրանսպորտում պարտադիր կլինի դիմակներ կրելը, իսկ բաց վայրերում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը: Այսինքն՝ քաղաքացին պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ:
Որոշման պատճառն այն է, որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք, չդնել դիմակ, պատճառաբանել, որ չունի: Այդ պատճառով էլ դիմակի առկայությունը բաց վայրերում պարտադիր է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...