Փաշինյանը՝ Արցախյան բանակցությունների մասին. հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնից հրաժարվել ենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։

 

Վարչապետը պատմեց, որ իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է իրենց կաշկանդել բանակցությունների ընթացքում, որ իրենք ստիպված լինեն չլսել տարբեր առաջարկներ և տարբերակներ, այդ թվում՝ փուլային և փաթեթային լուծումների վերաբերյալ։ Փաշինյանի խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում փուլային և փաթեթային լուծումները։

Ինչ վերաբերում է քննարկվող փաստաթղթին, ապա ըստ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել։ Իսկ հին փաստաթղթի շուրջ բանակցություններից, ըստ Փաշինյանի, իրենք հրաժարվել են, քանի որ համարում են, որ դա անընդունելի է։

Վարչապետի խոսքով՝ իրենց խնդիրն է՝ գտնել մի լուծում, որ ընդունելի է երեք կողմերի համար։ Իսկ եթե այդպիսի լուծում չգտնվի, ապա խնդիրը ուղղակի չի լուծվի։

Քաղաքականություն

Պատահարներ