Նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, դա կանեմ, ոչ մի խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արցախի հարցին, նշեց, որ այս պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնի, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա։
Փաշինյանը հերթական անգամ պնդեց, որ չեն պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության:
Խոսվում է այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես դա չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրություն աշխատել է այդ պայմաններում: Այդպես եղել է լռելյայն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ մենք չենք կարող Արցախի հարցը լուծել առանց նրա ընտրված ներկայացուցիչների: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...