Բաթումիի լողափերն այսօր մարդաշատ են եղել
Բաթումի լողափերն ու բուլվարն այսօր մարդաշատ է եղել, ոմանք անգամ համարձակվել են լողալ։ Ինչպես տեղեկացնում է 1tv.ge կայքը, վարակաբան, «Մեդալֆ» կլինիկայի մենեջեր Լևան Անթաձեի խոսքերով ՝ ծովում լողալը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն հայտարարել է, որ ծովի ջուրը վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:
«Ծովում լողալն անվտանգ է, սա արդեն բազմիցս ասվել է: Բայց խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել: Համաշխարհային փորձն այս առումով դեռ շատ քիչ է: Մենք ակնկալում ենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծովում գտնվելու վարքի արձանագրություն կմշակի, որով կառաջնորդվենք: Միևնույն ժամանակ, խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին երկար չմնալ լողափում», – ասել է Զաալ Միքելաձեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...