Քաղաքացին ինքնաձիգով մտել է արտադրամաս ու կրակոցներ արձակել. երիտասարդը ձերբակալված է
Մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճներն առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, անցան համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին կրակոցներ արձակած անձի ինքնությունը և անցան նրան հայտնաբերելու միջոցառումներին։ Մայիսի 13-ին Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ կասկածվողը Արարատ քաղաքում է։ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու,մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նույն օրը խուզարկվեց նրա վարած «Մերսեդեսը»։ Հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի երկու փամփուշտով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 50-ամյա քաղաքացու մոտից հայտնաբերվել է 130 գրամից ավելի թմրամիջոց
Մայիսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են, ավտոբուսները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։...