Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է բեռնատարին. կա զոհ. ԱԻՆ
Մայիսի 14-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
[debc72d361e9c7a0448dfd8e4d1ddff4.jpg]
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 1966 թ.) մակնիշի բեռնատարը․ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Հակոբ Թ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
«Վիրուսոտներ». Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա. Panorama
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դար...