Վահագն Չախալյանը ձերբակալվել է
«Հայկական արժեքների պաշտպանության կամք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանը ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Չախալյանը. «Սիրելի հայրենակիցներ, ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին, ասեմ որ այս ամենն արդեն ծիծաղելի չէ... ՀՀ իշխանություններն այս կերպ փորձում են վերջնականապես հեղինակազրկել իրավապահ մարմիններին»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, նախաձեռնության մի քանի անդամներ Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...