ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացի սահմանապահները ժամանակ են տվել Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին

Լարսի անցակետի չեզոք գոտում մնացած ՀՀ քաղաքացիներին վրացի սահմանապահները ստիպում են լքել տարածքը: ArmDaily.am-ի հետ զրույցում ռուս-վրացական սահմանին մնացած կինն ասել է, որ սահմանապահները պահանջել են անհապաղ լքել տարածքը։ «Մեզ մինչև առավոտյան ժամը 8-ը ժամանակ են տվել, ասում են ձեր դեսպանատունը թքած ունի ձեր վրա, չի կարողանում ձեզ օգնել։ Մեզ միայն Նիկոլը կարա ստեղից դուրս բերի, ուրիշ ոչ մեկ չի կարող օգնել»,-լրատվականին ասել է նա։ 

 

Նա նշել է նաև, որ փորձել են կապվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ՝ սակայն այնտեղից ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող։
Կինն ասել է, որ ստիպված են լքել տարածքը, բայց առհասարակ չեն էլ պատկերացնում թե ուր պետք է վերադառնան։


Հիշեցնենք, որ անցած գիշեր վրացի սահմանապահները հարձակվել էին սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա։Վերջիններս փորձել էին ահազանգել ոստիկանություն, շտապ օգնություն են կանչել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին եկել։ Խնդրի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին վերադառնալ նախկինում իրենց բնակության վայր։
 

Քաղաքականություն

Պատահարներ