Բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը՝ տապալելով գազախողովակի 10-ից ավելի հենասյուներ
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 մակնիշի 500 AA 15 համարանիշի և Opel մակնիշի 36 MՍ 511 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ նշելով, որ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հրվանդանոցների բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները կարգի բերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
«Վիրուսոտներ». Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա. Panorama
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դար...