Արցախում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղադրել է հատուկ անցակետեր՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման համար։
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից 4 տարբեր վայրում տեղադրվել են հատուկ անցակետեր։ Դրանք գտնվում են Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից «Յանշաղ» կոչվող տեղամաս տանող խաչմերուկում, Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին, Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին, Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով Արցախի ոստիկանության կողմից սահմանվել են վերակարգեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...