Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանում
Վրաստանը պետք է զբոսաշրջության համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Այսպիսի ցանկություն է հայտնել երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Վրաստանը կարող էր օգտագործել կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը ՝ որպես տնտեսական զարգացման հնարավորություն»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Աջարիայում` հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Քննարկվել են զբոսաշրջության վերաբացման կառավարության առաջիկա ծրագրերը: Իշխանությունը պատրաստակամություն է հայտնել նոր իրողությունների լույսի ներքո աջակցելու ոլորտին՝ վերսկսելու աշխատանքը:
Վրաստանում կորոնավիրուսի հաջող հաղթահարումից հետո իշխանությունները որոշում կայացրին հունիսի 15-ից վերաբացել ներքին զբսաշրջությունը, հուլիսի 1-ից`միջազգային:
Վրաստանի վարչապետն այդ երկիր ժամանել ցանկացող զբոսաշրջիկներին խոստանում է լիարժեք, անվտանգ հանգիստ, այսպես կոչված, «փոքր, շարժական կանաչ գոտիներում»։ Դա արվում է զբոսաշրջիկներին և տեղացիներին վարակից ապահովագրելու համար։
Նրա հայտարարությամբ՝ պետք է օգտվել ճգնաժամի հետևանքով տրանսպորտային ցանցերի առաջարկի և պահանջարկի կառուցվածքում տեղի ունենալիք տեկտոնական փոփոխություններից և տնտեսության ամենաուժեղ կողմերը վերածել մրցակցային առավելության․
«Այժմ մենք կարող ենք մեր տնտեսության ամենաուժեղ կողմերը վերածել մրցակցային առավելության`գրանցելով առաջընթաց… Այսօր Վրաստանն ունի բոլոր տվյալներն այս ճգնաժամը որպես առիթ օգտագործելու համար` հատկապես տնտեսության մեջ… Ակնհայտ է, որ հեշտ չի լինի, սակայն սա միակ հնարավորությունն է Վրաստանի համար՝ դառնալու առաջին երկրներից մեկը, որը սկսել է փուլ առ փուլ և զգուշորեն բացել տուրիզմի ոլորտը»,- ասել է Գախարիան:
Զբոսաշրջության համաշխահային կազմակերպությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ առաջիկայում կներկայացնեն հստակ կանոններ՝ զբոսաշրջային ոլորտը բացելու և ճանապարհորդությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Վրաստանում անցած 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge...