Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի…

Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր:

Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ծառահատումները հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 66-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:

Պարզվել է` նա ապրիլի 21-ից մայիսի 6-ը նշված տարածքից ապօրինի հատել է 12 բոխի, 3 թխկի, 3 կաղնի եւ մեկ կեռասենի:

Հանգամանքները պարզվում են:

Բնությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250