Գայանե Աբրահամյանը չի հեռացրել օգտատերերի կողմից ՄԻՊ-ի հասցեին հնչած վիրավորանքները. Թաթոյանը արձագանքեց
Տիկին Աբրահամյան, Դուք Ձեր հարցը, իմ պատասխանին արձագանքը եւ Ձեր ելույթն ամբողջությամբ նվիրեցիք մեկ թեմային՝ ատելությանը, այն էլ կոնկրետ իրավիճակի հետ կապված դեպքին: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ն, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին:
«Ես կարծում էի օգտակար կլիներ խոսել նաեւ օրինակ այն մասին, թե ինչու է կամ ինչ վիճակում են գտնվում Գյումրիի երեխաների համար հաստատությունների փակման արդյունքում դրսում գտնվող երեխաները: Արդյո՞ք նրանք գտնվում են ռիսկային խմբում, թե՝ չէ:
Օրինակ ես «Շիրակ» ՀԿ-ի հետ այց եմ արել, երկու երեխայի, ում մենք հիմա օգնում ենք, որպեսզի ընդունվեն միջին մասնագիտական հաստատություն: Նրանց հայրը գերեզմանափոր է, մայր չունեն: Նրանք հայտնվել են ռիսկային խմբում: Քանի որ քույրը մի քիչ ավելի մեծ է հենց նա է խնամում եղբորը: Քննարկեինք, հասկանայինք լուծումները»,-ասաց նա:
Թաթոյանը նշեց, որ պատգամավորն իր 2 ելույթները տեղադրել է սոցկայքի էջում, որի տակ վիրավորանքներ են ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք չեն հեռացվել. «Այդ ելույթների պարագայում, կարծում եմ՝ օգտատերերը հնարավորություն կունենային նաեւ իրենց կարծիքը արտահայտել, մեզ համար էլ օգտակար կլիներ»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...