Ծառայողական շները տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով: Ծառայության ավարտից հետո ախտահանում է իրականացվում նաև ծառայողական շների համար:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Սակայն Մեղրիի մաքսային կետ-բաժնում մշտական ծառայությունը պահպանվում է: Արտակարգ դրության ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, բարձրացվել են շնավարժների նեղ մասնագիտական գիտելիքները, ծառայողական շների աշխատանքային որակները և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը:
Ուզբեկստանի Հանրապետությունում վերապատրաստված երկու շնավարժ-կինոլոգները տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացրել բաժնի աշխատակիցների համար` կինոլոգիայի ծագման, զարգացման, շների հոգեբանության, ընդհանուր և հատուկ վարժեցման վերաբերյալ: ՊԵԿ շնագիտական կենտրոնում շարունակում են բարձրացնել ծառայողական շների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Անցկացվում են թմրանյութերի և հոգեմետ դեղերի որոնման մարզումներ` իրականին նմանեցված պայմաններում, մասնավորապես՝ մարդատար մեքենաներում, փոստային բաժանմունքի, մաքսային անցակետի և բնակարանի նմանեցված սենյակներում։ Պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգում են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունավտանգ. Միքայել Մարգարյանին չթույլատրեցին այցելել կորոնավիրուսով հիվանդներին
Երգահան Միքայել Մարգարյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ Առողջապահության նախարարությունից մերժել են և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին. Կենտրոն TV
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Բարսեղյանը նոր կուսակցություն է հիմնում
S.O.S. նախաձեռնության անդամ, բնապահպան Հայկ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում տեսակապի միջոցով հայտարարել է, որ պատրաստվում...
ՈՒՂԻՂ. Այսօր Ազգային ժողովում մեր թիկունքում հնչող սպառնալիքների մասին. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը պատասխանում է ԱԺ-ում հնչած սպառնալիքներին: