Փորձել են արգելված առարկաներ նետել «Արթիկ» ՔԿ-ի տարածք
2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:
Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: