Վրաստանը չի խզի դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ Սաակաշվիլիի պատճառով. վարչապետ
Վրաստանի վարչապետը վստահեցրել է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պատճառով Վրաստանը չի խզի դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն մարտավարություն կմշակի «արկածախնդիրներից վրաց-ուկրաինական հարաբերությունները պաշտպանելու համար»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն հետաքրքիր է՝ ինչպես են Ուկրաինայի իշխանությունները զսպելու Սաակաշվիլիին, որպեսզի չմիջամտի Վրաստանի հետ գործերին:
«Բնականաբար, մենք չենք կասկածի տակ չենք դնի մեր ռազմավարական գործընկերությունը և ժողովուրդների եղբայրությունը անպատասխանատու քաղաքական գործիչների պատճառով: Թեև հետ ենք կանչել մեր դեսպանին, սակայն դա չի նշանակում, որ մենք հարցականի տակ կդնենք մեր դիվանագիտական հարաբերությունները կամ ռազմավարական գործընկերությունը: Դեսպանին հետ ենք կանչել՝ խորհրդակցելու, թե ինչպես պաշտպանենք մեր հարաբերությունները արկածախնդիր քաղաքական գործիչներից»,- ասել է Գախարիան:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...