ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի 75-ամյակին նվիրված ՌԴ նախագահի ելույթն ու ավիաշոուն
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Պուտինն ընդգծել է, որ խորհրդային զինվորի վաստակն անգնահատելի է: Նա լռության րոպե է հայտարարել՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի: Նա նշել է, որ հաղթանակի ավանդական շքերթը մայրաքաղաքում կանցկացվի «ընդլայնված և ըստ արժանվույն», երբ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ տա: Այնուհետև մեկնարկել է ավիաշոուն:
Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ խաթարվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Ռուսաստանում այս տարի չի լինի ռազմական շքերթ, դրա փոխարեն երկրի տասնյակ քաղաքների վրայով կանցնեն ռազմական ավիացիայի ավելի քան 660 ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին. Կենտրոն TV
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգ...
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանի անդրադարձը օրվա միջադեպին և վարչապետի ելույթին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսում է Ազգային ժողովում այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են՝ Սասուն Միքայելյանն ինչ ունի, Սերժն է տվել, սա է տվել, նա է տվել. Դավիթ Խաժակյան
Սասուն Միքայելյանի մասին շատ չեմ ուզում ծավալվել, ամենամեծ պրոբլեմը այն է, որ ռազմական հեղինակությունները դարձել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես մարդկանց «подставка» չեմ անի, իմ խոսքի տերն եմ. Ռոբերտ Քոչարյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ավարտին...