Հայաստանի եւ Արցախի ղեկավարները՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում
Այսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ եւ ՀՀ պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ,Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԱՀ Ազգային ժողովների նախագահներ Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղույանը, ինչպես նաեւ պետական այրեր ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաեւ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...