«Ժողովուրդ». Սննդամթերքը թանկացել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ` 8.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: Ձվի գինը 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ: Իսկ, ահա, 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1% եւ 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% եւ 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% եւ 13.2%-ով»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը կերկարացնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը...