Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը բարոյազրկություն է. Ռուբեն Հայրապետյան
Անկախ` քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ` մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծել իր արժանավորներին: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում:
Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք Օլիմպիական չեմպիոն: Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ:
Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը ոչ միայն բարոյազրկություն է, այլև հակասում է հայի ազգային կերպարին ու խառնվածքին:
Մեր հայկական մենթալիտետին հարիր չէ , որ տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել: Սա աբսուրդ է, երբ տրամաչափ չունեցողները իրենցից բարձր գտնվողներին ուզում են ցածրացնել, սա մի նողկալի երևույթ է, որը պատիվ չի բերում մեր ազգին:
Խստորեն դատապարտում եմ Արթուրի դեմ իրականացվող սև քարոզչությունը, կոչ եմ անում սթափվել և տեր կանգնել հայեցի, տղամարդկային, ավանդական արժեքներին, հայի պատվին ու արժանապատվությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...