Պայթյուն Տավուշում. 30-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ Մ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոյեբերյանի ոստիկանները պարզել են, որ ժամը 18:00-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Միստրեստ» կոչվող տարածքում Անուշ Մ.-ն իրենց պատկանող կովերի հետևից ականի նմանվող առարկա է նետել, որը դիպչելով գետնին, պայթյուն է առաջացրել: Պայթյունի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրան պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է, 3-ն էլ ստացել են բեկորային վնասվածքներ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...