Մեր խմբակցության պատգամավորները լքում են նիստերի դահլիճը. Էդմոն Մարուքյան
Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, նշեց, որ նույն ելույթն այլևս չի կարող շարունակել:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը իրենց խնդիրն է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդինն է:
«Այն միջադեպը, որ տեղի ունեցավ, դրանից անցել է մոտ երեք ժամ և ավել, մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը հեղափոխության հռչակված արժեքները, և կարծում եմ՝ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք՝ 1996-ին էլ են պատգամավորի խփել, 2002-ին էլ, ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ չեն խփել հետևից, կողքից: Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով, մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում՝ կախված քաղաքական գնահատականից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք ապագայում՝ ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...