Կանխվել է ինքնասպանության փորձը. երկու քաղաքացի ցանկացել են նետվել Հաղթանակ կամրջից
Մայիսի 7-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) և Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) ինքնասպանության փորձը։ Սամվել Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Վաղարշակ Ա․-ն դեպքի վայրից հեռացել է:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները: