Երեւանի կենտրոնում վեճի ժամանակ 47-ամյա կինը դանակահարել է տղամարդուն
Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տուժածը վիճաբանել էր մի 49-ամյա տղամարդու եւ 47-ամյա կնոջ հետ: Վեճի ընթացքում կինն իր մոտ եղած դանակով խփել էր տղամարդուն ու պատճառել վնասվածք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, տղամարդն ու կինը Պուշկինի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեցին։
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները: