Երբ Մարուքյանը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. Փաշինյան

Ես ուզում եմ միանշանակ եւ աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երեւույթ՝ իր բոլոր դրսեւորումներով։  Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: «Երբ որ ամբիոնից իջնում էր եւ մեծ արագությամբ գնում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ։ Եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա, ուղղակի վրդովմունքը իր ձեւով արտահայտելով, դուրս չէր գալու այս դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել: Մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծող, ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ