Պատրաստ եմ բանավիճել եւ հիմնավորել, թե ինչու պիտի տեղի ունենա համայնքների միավորում․ Սուրեն Պապիկյան
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով:
Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին:
Պապիկյանի խոսքով՝ եթե խոշորացված համայնքը քաղաքական միավորման հենք չի ունեցել, տնտեսական հաջողությունները մի քանի անգամ ավելի են՝ սկսած նրանից, որ հողի հարկի հավաքումը եւ հարկային դաշտ եկող գույքերը մի քանի անգամ ավելացել են՝ շուրջ 55%-ով։ «Սա հստակ ցուցիչ է, եւ ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ բանավիճել եւ ներկայացնել այն հիմնավորումները, թե ինչու պիտի տեղի ունենա համայնքների միավորում: Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,- եզրափակեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...