Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը
Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկանում մայիսի 7-ին մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Երջանիկ Աբգարյանը մահացել է այս գիշեր՝ երկարատև հիվանդությունից։ Մայիսի 8-ին՝ ժամը 18։00-ին տեղի է ունենալու նրա հոգեհանգստի արարողությունը»,- նշեց Մուսինյանը։
Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Արգել գյուղում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում։
1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին` ՀՀ մաքսային վարչության պետ, 1996-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...