Վթար Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ
Մայիսի 5-ին, ժամը 19:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) և «Opel» մակնիշի (վարորդ՝ Ոսկան Գ., ծնված 1981 թ.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ուղևոր Սերգեյ Ս.-ն՝ (ծնված 2004 թ.) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն ավտոմեքենաների գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված 40-ամյա տղամարդը...