Ծաղկաձորի բնակչի «Նիվայից» առգրավվել է որսորդական հարթափող 2 հրացան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման կարգի մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279 Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:
Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Ստուգայցերը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված 40-ամյա տղամարդը...