Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանի պաշտոնից ազատման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր խորհրդարանում հարց ուղղվեց Հայաստանի բնապահպանական վիճակի, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման պատճառների մասին:
«Ես նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, համոզված եմ, որ նա այս ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Աշխատանքն ինքը բարդ երևույթ է, գալիս են հարցեր, փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ»,- նշեց վարչապետը:
Վարչապետն ասաց՝ բնապահպանության ոլորտում էական հաջողություններ ունեցել են նախարարի մասնակցությամբ՝ փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, ստեղծվել են աշխատատեղեր:
«Ես մի քանի անգամ ասել եմ, մեկ-մեկ մտածում եմ՝ նման հայտարարություններ անելով նաև անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ: Գո՞հ եմ, թե՞ գոհ չեմ: Եթե ինձ հարցնեք՝ իմ աշխատանքից գո՞հ եմ, կասեմ՝ ոչ, գոհ չեմ, սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրներ լուծելու համար, բայց ուզում եմ՝ անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, քան անհնար է, քանի որ 2018-ին արել ենք անհնարը, 2019-ին էլ ենք արել, բայց 2020-ին պետք է ավելի անհնարն անենք, 2021-ին՝ էլ ավելի անհնարը, և այդպես շարունակ»,- ասաց վարչապետը:
Հիժեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...