Զինծառայողներին տրված օժանդակությունը հետ են պահանջում. Շաքե Իսայան
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում, որի շահառուներն են 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, և որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, միանվագ 26500 դրամի չափով օժանդակություն են ստացել նաև պայմանագրային զինծառայողները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Պարզվում է, որ նրանք գրանցված աշխատող էին և ըստ տրամաբանության չէին կարող լինել այս ծրագրի շահառու: Իմ ձեռքի տակ է Գլխավոր շտաբի պետի գրության պատճենը, որտեղ նշված է, որ մինչ մայիսի 7-ը հարկավոր է հավաքագրել բոլոր այն զինծառայողների տվյալները, ովքեր օգտվել են այս օժանդակությունից, որպեսզի նրանցից հետ գանձվեն այդ գումարները»,- ասաց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...