Քյարամյանին ԱԱԾ փոխտնօրեն նշանակելու որոշումը քաղաքական է. վարչապետի մամուլի խոսնակ
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է և կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Armtimes.com-ը,Գևորգյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ է, որ Քյարամյանը 1 օրով նշանակվել, այնուհետեւ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի կոչումը համապատասխանեցվի օրենսդրական չափանիշներին և նշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։
«Հաշվի առնելով Քյարամյանի աշխատանքային գործունեությունը՝ առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը։ Ամեն ինչ օրենսդրական կարգավորումների շրջանակում է»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը։
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. ապրիլի 10-ին նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել էր ծառայության ղեկավարի պարտականությունները։ Երեկ նա ազատվել էր պաշտոնից և նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Արդեն այսօր նա ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նախագահի հրամանագրով նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...