Ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկել են Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքները. ArmDaily
Արդեն հայտնել էինք, որ երեկ ուշ երեկոյան ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ շրջափակել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը: Խոսքը, մասնավորապես, Երիտասարդական մետրոյի դիմացի շենքում գտնվող բնակարանի մասին էր, որտեղ գտնվում է նաև HSBC բանկը:
Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ խուզարկություններ էին տեղի ունենում միաժամանակ մի քանի հասցեներում՝ բնակարաններում, գրասենյակներում, ինչ որ փաստաթղթեր էին փնտրում։
«Խուզարկության թույլտվության մեջ միայն փաստաթղթերն էր նշվում։ Ոչինչ չի հայտնաբերվել, ոչինչ չի առգրավվել, եթե չեմ սխալվում, մի քանի հասցերում ինչ-որ մանր փաստաթղթեր եղել են, բայց էական նշանակություն չունեն, կարող է անգամ փաստաթուղթ էլ եղած չլինեն, այս պահին ամբողջական պատկերը չունեմ։ Ընդամենն ակնհայտ էր, որ քննության հարուցումից հետո մեկ տարի մի քանի ամիս անց նման խուզարկությունները, որոնք սովորաբար նախաքննության սկզբում են լինում, ընդամենը մեկ այլ նպատակ էր հետապնդում՝ ճնշումներ գործադրել, որի մասին Գուրգեն Խաչատրյանն իր հայտարարության մեջ նշել էր»,-ասել է Սարգսյանը։
Գուրգեն Խաչատրյանը հունվարի 21-ից մեղադրյալի կարգավիճակում է, խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Սարգսյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ մեղադրանքը ծանրացվել է և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանն աջակցել է 22 մլն դոլար կաշառք ստանալուն։ Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...