Հայտնի է, թե որ սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից. փոխնախարարը մանրամասնում է
Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան:
«Փակ են լինելու նաև մոլերն ու հանրախանութները, բայց ահա սննդի, պարենային խանութները, գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն: Բացվելու է մշակվող արդյունաբերությունը, տեքստիլի արտադրությունը, կահույքի արտարդությունը և այլն: Հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն սրճարանները, ռեստորանները, որոնք բացօթյա տարածքներ ունեն: Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվելու»- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ տրանսպորտի արգելքը ևս կպահպանվի:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...