9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է․ նախարար
Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի քաղաքացիներ,
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե
աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով:
Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնվող ծնողը, որի ամուսինը չի աշխատում։
Շահառու չեն հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր
• ընտանեկան նպաստ են ստանում,
• չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,
• մինչև 2020 թ.-ի մարտի 12-ն ունեցել են հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և նախորդ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 500,000 դրամ և ավելին,
• 2020 թ. Մարտի 31-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9 և լրացրեք դիմումը:
Հետևեք դիմումի մուտքագրման ուղեցույցին»։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...