Ազգային-ազգային ասելով ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է 2020թ․ ապրիլի 24-ի միջոցառումներին։
Նա նշել է, որ հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ չնայած արտակարգ պայմաններին՝ հաջողվել է բարձր մակարդակով կազմակերպել ոգեկոչման արարողությունները:
«Երբ մենք հայտարարում էինք, որ պետք է ներողություն խնդրելով, կսկիծով, ինքներս մեզ դատափետելով փակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, ինչպես և կարելի էր սպասել, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը և այլն: Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, ազգին թալանել են և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն` ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու և այո սա մեր ազգայինի ընկալումն է»,- ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Շանգրի լա»-ն կարող է փակվել. հարցը ֆինանսների նախարարությունում է. 1lurer
Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից 1lurer-ը տեղեկանում է, որ ֆինանսների նախարարությունը քննարկո...