Ազգությունը մի շահարկեք․ ՌԴ դեսպանը՝ Հայաստանում մնացած Ռուսաստանի քաղաքացիներին
Արտերկրում, այդ թվում Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Այս մասին Ֆեյսբուքի տեսաուղերձում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ նրա, այս խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ թե օդային, թե ցամաքային ուղեւորափոխադրումենրը դադարեցված են։ Նա վստահեցրել է, որ իրենք այս հարցով բանակցում են նաեւ Վրաստանի իշխանությունների հետ, որն արգելում է իր տարածք մուտքն ու ելքը։
Դեսպանն ասել է, որ իրենց հասցեին անհարկի քննադատություններ են հնչում, հատկապես սոցհարթակներում։ Նա խնդրում է Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին համբերատար լինել։ Դեսպանը նաեւ հորդորեց ազգությունը չշահարկել, քանի որ իրենց համար ՌԴ անձնագիր ունեցողները, անկախ ազգությունից, կարեւոր են։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով պարզում վարակակրի շփման շրջանակը
Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում: