Ասելիք իհարկե կա. Արարատ Միրզոյանը՝ Գագեգին Բ-ի հայտարարության մասին
Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել այդ մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին: Միրզոյանը հավելեց, որ երբ անհրաժեշտություն լինի, անպայման իր ասելիքը կասի:
Հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձեւով խոսել հոգեւոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել: Այս պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարեւոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաեւ կաթողիոսի հրաժարականը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...