ԱՄՆ քաղաքացիները Հայաստանից մեկնել են հատուկ չվերթով
Զվարթնոց օդանավակայնից այսօր՝ ապրիլի 17-ին, կայացել է Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տարհանող հատուկ չվերթը։ Այս մասին տեղեկացնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը:
Ըստ նախատեսվածի՝ օդանավը Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին: Ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:
Դեսպանատունը տեղեկացրել է, որ սա տարհանման միակ չվերթն է Հայաստանից։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով պարզում վարակակրի շփման շրջանակը
Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում: