«Հրապարակ»․ ԱԺ-ում հավուր պատշաճի պատրաստվել են Սերժ Սարգսյանի այցին
«Այսօր` ԱԺ հերթական նիստին զուգահեռ, Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կլսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նիստի հետ կապված արարողակարգային ի՞նչ խնդիրներ են լուծվել` հարցրինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Նախագահի պահպանության ծառայության աշխատակիցները եկել են ԱԺ, ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների հետ քննարկել են անհրաժեշտ հարցերը, բոլոր խնդիրները լուծված են»:
Ո՞ր մուտքից են «նախկինները» մտնելու շենք։ «ԱԺ նախագահի մուտքով»: Ավտոմեքենաներին թույլ տրվելո՞ւ է մտնել ԱԺ տարածք։ «Այո»:
ԱԺ նախագահն ընդունելո՞ւ է երրորդ նախագահին։ «Որևէ պայմանավորվածություն չկա այդ մասով»:
Դիմավորելո՞ւ եք իրեն։ «Այո, հանձնաժողովի ներկայացուցիչը»:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է նիստից առաջ հարցազրույց տալ լրագրողներին, դա ինչպե՞ս եք կանոնակարգել։ «Մենք այդ մասով որևէ կազմակերպչական աշխատանք չենք կատարել, որևէ խնդրանք՝ այդ հարցի հետ կապված էլ, չի եղել»:
Լրագրողների հետ կապված` սոցիալական հեռավորության մասը նկատի ունեի։ «Ենթադրվում է` անվտանգության ծառայությունը կկարգավորի այդ հարցը»:
Քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ խնդիր չի տեսնում, նիստից մեկ օր առաջ հանձնաժողովի անդամները կանցնեն կորոնավիրուսի թեստ՝ անցե՞լ են։ «Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի մոտ որևէ առողջական գանգատ չկար, հետևաբար, թեստավորման որևէ կարիք հանձնաժողովում չեն տեսել»»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...