Եթե մենք հանկարծ ապրիլի 24-ին էմոցիոնալ գտնվենք, կարող է աղետներ բերենք մեր գլխին. վարչապետ
Առաջիկայում ունենք շատ կարեւոր հիշատակի օրեր եւ տոներ, եթե մենք հանկարծ մենք գտնվենք էմոցիոնալ, կարող է աղետներ բերենք մեր գլխին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում ապրիլի 24-ն է եւ ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի հետեւանքով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով Ցեղասպանության մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինեն: Մենք պետք է լինենք ճշգրիտ, կարգապահ, եթե ուզում ենք, որ սահմանափակումները գնալով թուլանան: Մյուս կողմից տարբերակ էլ չունենք, չենք կարող տնտեսությունը ուղղակի փակել»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր մարդիկ մեկ ամսից ավելի տներում փակված են, հոգեբանական ճնշման տակ են. «Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...