Վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա. Գրիգորի Մարտիրոսյան
Վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ Արցախի եւ Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում. «Այսինքն Արցախում գործում են ՀՀ բանկերի մասնաճյուղերը եւ դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում:
Երկրորդ, պետական վարկավորման կառույցների միջոցով, այսինքն, օրինակ Արցախի ներդրումային հիմնադրամի, Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի կողմից վարկավորման դեպքում մենք այդ որոշումն արդեն ընդունել ենք եւ հնարավորություն ենք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար»,-ընդգծեց պետնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...