Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ․ Գորգիսյանը՝ զանգերը ֆիքսելու նախագծի մասին
Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ ընթերցումով է քննարկվում կառավարության այն նախագիծը, որով արտակարգ դրության խայմաններում կառավարությունը կարողանալու է հետևել մարդկանց հեռախոսային խոսակցություններին, առանց դրանց բովանդակությունը բացահայտելու։ Սա ընդդիմադիր պատգամավորներին չի գոհացնում։
Այս նախագիծը համաչափ լուծում չէ առկա խնդրին։ Ազգային ժողովի նիստին այսպիսի կարծիք հայտնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նրա խոսքով՝ սա նաև ուշացած է, քանի որ արդեն իսկ 400-ից ավելի վարակակիր կա, և կառավարությունը չի կարողանալու հետևել նրանց հետ շփված բոլոր անձանց հեռախոսազանգերին։
Սակայն, ըստ Գորգիսյանի, սա նաև մեկ այլ խնդիր է ստեղծում․ այսպիսի օրենսդրություն ունենալով՝ կառավարությունը կարող է դիմել նաև «Ֆեյսբուքին», «Վայբերին», «Վոթսափին» և այլ սոցցանցերին ու վերցնել օգտատերերի խոսակցությունների տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...