ԱԺ-ն 3-րդ արտահերթ նիստի ժամանակ 2-րդ ընթերցմամբ կողմ քվեարկեց զանգերը ֆիքսելու նախագծին
ԱԺ երրորդ արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն է և կից փաթեթը, պատգամավորները 71 կողմ, 0՝ դեմ և ձեռնպահ ձայնով կողմ քվեարկեցին նախագծին:
Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչով չմասնակցեցին քվեարկությանը: Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, սակայն առանց ընդդիմության ներկայացուցիչների, որոնք այդպես էլ չներկայացան խորհրդարան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...