ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պարետի որոշումն այն մասին, որ տեղաշարժի թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր:
Կից՝ պատգամավորը գրել է.
«1. Սա սեյվ արեք ձեր հեռախոսում: 2. Դրսում, երբ ձեզ է մոտենում ոստիկան, պահանջեք ներկայանալ: 3. Եթե մուննաթ գա, թե ինչու է ձևաթուղթը ձեռագիր, մտցրեք աչքը: 4. Հիշեք, որ նույնիսկ եթե մենեջերներն են բոլորի համար սահմանում կանոններ, երկրի սեփականատերը դուք եք: 5. Հիշենք, որ որպես սեփականատեր մենք ամենամեծ պատասխանատվությունը պետք է զգանք մեր սեփականության հանդեպ: 6. Ամեն դեպքում դուրս չգանք փողոց, եթե դա հնարավոր է. ասել է, թե դուրս գանք միայն այն պահին, երբ անհնար է մնալ տանը»: