Երևանում ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է․ պարետ
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ եթե 2019 թվականի մարտ-ապրիլին Երևանում օրական 550 հազար մարդ էր տեղափոխվում, ապա մարտի 25-ի տվյալներով՝ ուղևորափոխադրումը բոլոր տրանսպորտային միջոցներով կազմել է 18 հազար մարդ։
«Դա նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Սրանք Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում», – ասաց Ավինյանը։
Անդրադառնալով սահամանփակումները խախատելու դեպքերին, Ավինյանն ասել է, թե ոստիկանությունը 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։
«Եվս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին պետք է խնդրեմ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...