ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել․ վարչապետ
Հայատանում մենք ունենք 626,000 վարձու աշխատող, 203,000-ը պետական համակարգում, մնաց 430,000: Այս մասին այսօր ԱԺ- կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Ըստ վարչապետի իրենք մեկ ու կես տարի մարդկանց կոչ են անում լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղը, եկամուտը: «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող, հիմա բոլոր այս պայմաններում ովքեր գրանցված են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում և մենք իրենց կարողանում ենք գտնել»,- ասաց նա և նշեց, որ կարողանում են գտնել, թե գրանցված աշխատողը որտեղ է աշխատում, որքան աշխատավարձ է ստացել, որքան եկամտից է զրկվել, որ իմանան, թե որքան կարող են:
«Օրավարձով աշխատող ընդհանրապես ստվերում ապրող քաղաքացիները, երբ որ լավ էր ամեն ինչ, իրենք ասել են, որ թքած ունենք այդ օրենքի վրա, Կառավարության կոչերի, կարգավորումների վրա, և իրենք նույնականացման պրոբլեմ ունենալու են: Բայց մենք համարում ենք, որ մեր քաղաքացիներն են և պարտավոր ենք նրանց աջակցելու համար անել քայլեր, բա ո՞նց պարզենք իրենց, չենք կարող պարզել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...